Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ

Վիտամին А-ն ավելի կարևոր է, քան կարծում էին

Վիտամին А-ն ավելի կարևոր է, քան կարծում էին

Գիտնականները պարզել են, որ վիտամին А-ն անհամեմատ ավելի մեծ նշանակություն ունի մարդկային օրգանիզմի այնպիսի կենսական կարևոր գործընթացների համար, ինչպիսիք են սերմնահեղուկի արտադրությունն ու կենտրոնական նյարդային համակարգի զարգացումը, քան համարվում էր նախկինում:

 

Վիտամին А պարունակում են ձողաձկան լյարդը, թարմ պղպեղը, լյարդը, կարագը, կաթնամթերքը, ձուկը, ձկան յուղը: ԱՄՆ-ում գտնվող Վան Անդելի անվան հետազոտական ինստիտուտի աշխատողները զբաղվել են  TR4 միջուկային ընկալիչի  հետաղոտությամբ, որի ֆիզիոլոգիական ֆունցիաները  մինչև այժմ բավարար կերպով հետազոտված չէին:

 

Ինչպես հայտնի է, միջուկային ընկալիչներն ակտիվացնում են գեները, որոնք մարդկային օրգանիզմում կարևոր կենսաբանական գործընթացներ են կատարում: Գիտնականների ուշադրությունը գրավեց այսպես կոչված «որբ»  TR4 միջուկային ընկալիչը: Ուսումնասիրելով նրա գործընթացներն ու այն նյութերը, որոնց հետ կապվում է վերոնշյալ ընկալիչը (лиганды), գիտնականները նկատել են, որ նրա գործունեության համար մեծ նշանակություն  ունի վիտամին А-ն, գրում է Eurekalert-ը:

 

Հետազոտության հեղինակ Էդվարդ Զոուն (Edward Zhou) ասում է, - «Քանի որ  TR4 ընկալիչը  չափազանց կարեւոր նշանակություն ունի  սերմնահե­ղուկի արտադրության գործընթացի, լիպիդային և լիպոսպիտակուցային նյութափո­խանակության, կենտրոնական նյարդային համակարգի զարգացման և սաղմի մեջ հեմոգլոբինի արտադրության կարգավորման  համար, կարելի է եզրակացնել, որ վիտամին A-ն մարդու ֆիզիոլոգիական գործընթացների համար ավելի կարևոր դեր է կատարում, քան նախկինում համարվում էր»:

 

Հեղինակը համոզված է, որ հետազոտության ընթացքում ստացված արդյունքները կօգնեն սահմանել նոր նպատակներ, որոնց վրա կարելի է ազդել դեղամիջոցներով՝ հիվանդությունների բուժման համար, ինչպես նաև խթան կհանդիսանա նոր թերապևտիկ միջոցների զարգացման համար:

 

Գիտնականնների աշխատանքին մանրամասն կարելի է ծանոթանալ  «Կենսաբանական քիմիայի ամսագրում» (Journal of Biological Chemistry):

Սկզբնաղբյուր. zdorovieinfo.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ